Չինաստանը կոչ Է արել մշակելու համաձայնագիր տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխման շուրջը

Չինաստանը կոչ Է արել մշակելու համաձայնագիր տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխման շուրջը

Չինաստանը կոչ Է անում հնարավորինս շուտ սկսելու տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխման բանակցություններ: Հունիսի 11-ին Ժնեւի Զինաթափման խորհրդաժողովում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար, Պետխորհրդի անդամ Վան Ին՝ ելույթ ունենալով տեսակապով: «Չինական կողմը Զինաթափման խորհրդաժողովին կոչ Է անում հնարավորինս շուտ նախաձեռնելու բանակցություններ այն համաձայնագրի շուրջը, որը նպատակամղված լինի տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքի կանխմանը»,- մեջբերված Է նրա խոսքը ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: