NASA-ի ղեկավարը ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը տիեզերքում որակել Է որպես «բացառիկ»

NASA-ի ղեկավարը ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը տիեզերքում որակել Է որպես «բացառիկ»

ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը տիեզերքում որակել Է որպես «բացառիկ»: Այդ մասին, նա պատմել Է Politico հրատարակությանը տված հարցազրույցի ժամանակ: «Քաղաքական հարաբերությունները (ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ) դառնում են շատ լարված: Բայց ո՞րն Է այն միակ ոլորտը, որում մենք կարողացել ենք համագործակցել: Այդ համագործակցությունը շարունակվում Է 1975 թվականից, երբ ամերիկյան տիեզերանավը ռուսաստանյան տիեզերանավին կցվեց «Սառը պատերազմի» թեժ պահին, եւ նավերի անձնակազմերը միասին ապրեցին ինը օր: Այդ պահից մենք շարունակում են համագործակցել: Մեր համագործակցությունը բացառիկ Է»,-հայտարարել Է Նելսոնը: Նա հայտարարել Է, որ ռուսական կողմը, իր հերթին, նույնպես ցանկանում Է շարունակել համագործակցությունը, չնայած երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությանը: «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպմանը նա ռուսաստանցի իր պաշտոնակցին ասել Է, որ իր համար «կարեւոր չեն, թե ինչ հարաբերություններ ունեն երկրի վրա, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը գործընկերներ են տիեզերքում, եւ ինքը չի ցանկանում, որպեսզի գործընկերությունն ավարտվի»: Հունիսի 5-ին Ռոգոզինը բանակցություններ Է անցկացրել NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնի հետ: Ինչպես հաղորդել են «Ռոսկոսմոս»-ում, Նելսոնն ընդունել Է ռուսական պետական կորպորացիայի ղեկավարի՝ Ռուսաստան այցելելու հրավերը եւ առաջարկել աշխատանքը ՄՏԿ-ում (Միջազգային տիեզերակայան) երկարացնել մինչեւ 2030 թվականը: Լոգոզինն իր հերթին նշել Է, որ ՄՏԿ-ի հետագա ճակատագրի քննարկումը հնարավոր Է միայն ամերիկյան պատժամիջոցների չեղարկումից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: