Ինչու է Տեր-Պետրոսյանը շրջանցում այդ հարցը․ Դա միայն պատերազմի  խնդիր չէ

Ինչու է Տեր-Պետրոսյանը շրջանցում այդ հարցը․ Դա միայն պատերազմի խնդիր չէ

«Եթե Քոչարյանի մեղքով Ղարաբաղը դուրս դրվեց կարգավորման գործընթացից, ապա այս պարտությունից հետո արդեն Հայաստանն է դուրս դրվել որպես հակամարտող կողմ։ Հայաստանի կարծիքը ոչ մեկ չի հարցնում։ Հայաստանը ոչ մի որոշում չի կարող կայացնել Ղարաբաղի վերաբերյալ։ Մենք այլևս խաղացող չենք այս խաղում»,-երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ պատերազմից հետո ոչ թե Հայաստանի կարծիքը հարցնող չկա, այլ ընդհանրապես Ղարաբաղյան խնդիրն է  շատ խորը փակուղում հայտնվել և Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է, ըստ էության, անուղակի խոստովանել, որ այն ֆորմատը, որը ստեղծվել էր այն ժամանակներից  ի վեր, այլևս չի գործում․ «Ես չգիտեմ, թե ինչու է Տեր-Պետրոսյանը շրջանցում այդ հարցը։ Դա միայն պատերազմի  խնդիր չէ։ Այս ֆորմատը վերջին տարիներին ավելի շատ դեկորացիայի էր վերածվել, իսկ պատերազմը վերջնականապես ոչնչացրեց այն։ Այդ իմաստով ոչ միայն Հայաստանն է դուրս դրվել, այլ ընդհանուր դուրս է դրվել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պես պետությունները, որոնք  չեն կարողանում Մինսկի խմբի  իրենց դերակատարումն ունենալ։ Եվ դրա վկայությունն այն է, որ ամերիկյան բոլոր հայտարարությունները պարտադիր ներառում են մի ձևակերպում՝ Միացիալ Նահանգները, որպես Մինսկի խմբի համանախագահ պատրաստ է կատարել իր դերը հակամարտության լուծման գործում։ Այսինքն անգամ Միացյալ Նահանգներն ինքն է խոստովանում, որ  ինքը պրոցեսից  դուրս է։ Հիմա ԱՄՆ-ը հո պատերազմում պարտված կողմ չի՞։ Խնդիրը շատ ավելի լայն է։ Պարզապես ներքաղաքական պայքարում միտում կա այդպես ներկայացնելու խնդիրը։ Կրկնում եմ՝ խնդիրը շատ ավելի լուրջ է և հարցը Մինսկի խմբի գործունակության հարցն է ու առաջիկա Բայդեն-Պուտին հաղորդակցության ժամանակ հենց այդ հարցն է քննարկվելու։ Քննարկելու են, թե ինչ անել ղարաբաղյան հակամարտության հետ»,-ասաց Սաֆարյանը։ Մեր զրուցակցի խոսքով Հայաստանը շարադրել է իր մոտեցումը, որ հակամարտությունը լուծված չէ, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային մանդատի ներքո, բայց բոլոր դեպքերում միայն Հայաստանի ցանկությամբ, կամ խաղից դուրս լինելու հարցը չէ։ «Հարցը շատ ավելի լայն է ու վերաբերում է բոլորին»,-ասաց Սաֆարյանը։ Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի ընդգծված պրոռուսակասն դիրքորոշմանը ՝ հարց առաջադրեց՝ ինչո՞ւ էինք  այսքան տարի շարունակ հույսեր փայփայում մի ֆորմատի հետ, որտեղ բացի Ռուսաստանից կար ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ «Եթե այդ երկրները մեզ պետք չէին, ինչու էինք այդ ֆորմատը պահում, որը ի վերջո Լևոն Տեր-Պետրոսյանի շրջանից էր գալիս։ Հիմա խնդիրը նա է, որ այո, Ռուսաստանը բավականին մեծ լծակներ է ստացել հակամարտության կողմերի վրա, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր համար անցանկալի զարգացումները զսպելու և կանխելու հնարավորությունից։ Լուսանկարը՝ Armeniasputnik-ի