ԱՀԿ-ն COVID-19-ի առնչությամբ նախազգուշացում է արել Եվրոպային՝ ամառային ուղևորություններին ընդառաջ

ԱՀԿ-ն COVID-19-ի առնչությամբ նախազգուշացում է արել Եվրոպային՝ ամառային ուղևորություններին ընդառաջ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) եվրոպացիներին հորդորել է պատասխանատու կերպով ճանապարհորդել ամառային արձակուդների ընթացքում, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։ Ըստ ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի՝ մարցամաքի համար վտանգը բոլորովին չի վերացել։ «Հաշվի առնելով սոցիալական հավաքների թվի ավելացումը, բնակչության ավելի մեծ տեղաշարժը, խոշոր տոնակատարությունները և մարզական միջոցառումները, որոնք տեղի են ունենալու առաջիկա օրերին և շաբաթներին՝ ԱՀԿ-ի Եվրոպական ստորաբաժանումը զգուշավորության կոչ է անում», – ասել է Կլյուգեն ճեպազրույցի ընթացքում։ Վերջին երկու ամսիների ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերը, վիրուսից մահվան և հոսպիտալացման դեպքերը նվազել են։ Դա Եվրոպայի 53 երկրներից 36-ին թույլ է տվել մեղմացնել սահմանափակումները։ Անցյալ շաբաթ տարածաշրջանում COVID-19-ի դեպքերի թիվը կազմել է 368 հազար, ինչն այս տարվա ապրիլի ցուցանիշներից հինգ անգամ պակաս է։ Կլյուգեն նշել է, որ պետք է գնահատել տարածաշրԴելտաջանի երկրների կողմից արձանագրված առաջընթացը՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ վտանգը վերացած չէ։ ԱՀԿ-ի երկայացուցիչը նաև ասել է, որ առաջին անգամ Հնդկաստանում հայտնաբերված, այսպես կոչված, «Դելտա» տարբերակը մտահոգություն է առաջացնում, քանի որ այն շատ արագ է տարածվում։ Կլյուգեն հավելել է, որ Եվրոպայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է բնակչության 30 տոոկսը, ինչը բավական չէ վիրուսի հերթական ալիքը կանխելու համար։