Լիտվայի նախագահը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կբարձրացնի Վրաստանի՝ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

Լիտվայի նախագահը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կբարձրացնի Վրաստանի՝ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

Ես կբարձրացնեմ այս հարցը, հատկապես Արևելյան գործընկերության հարցը, որը շատ կարևոր է,- այսպես է պատասխանել Լիտվայի նախագահ, Գիտանաս Նաուսեդան լրագրողների այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում առաջընթաց կլինի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հարցում: Լիտվայի նախագահի խոսքով, այդ հարցը ակտիվորեն քննարկվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի հետ: «Ես կբարձրացնեմ այս հարցը, հատկապես Արևելյան գործընկերության հարցը, որը շատ կարևոր է: Մենք «Արևելյան գործընկերության» երկրների կողմնակիցներ ենք և կարծում ենք, որ այս գաղափարը ՝ Մոլդովայի և Ուկրաինայի միացումը և այս եռակողմ ֆորումը շատ ճիշտ, լավ որոշում էր, որը կօգնի ձեզ ապագայում: Մենք իրականում շատ ինտենսիվ քննարկում ենք այս հարցը Եվրոպական հանձնաժողովի և Շառլ Միշելի հետ»,-հայտարարել է Գիտանաս Նաուսեդան: