Աշխարհում նույնքան մարդ է մահանում սովից, որքան կորոնավիրուսից

Աշխարհում նույնքան մարդ է մահանում սովից, որքան կորոնավիրուսից

Այսօր աշխարհի բնակչության թիվը կազմում է ավելի քան 7 871 640 500 մարդ: Չնայած կորոնավիրուսի համավարակին, այս տարի գրեթե երեք անգամ ավելի շատ մարդ է ծնվել, քան մահացել: Այսօրվա դրությամբ աշխարհում հանրային առողջության վրա արդեն ծախսվել է 7 400 000 000 ԱՄՆ դոլար: Համաշխարհային Worldometer աշխարհաչափը ներկայացրել է տվյալներ հունիսի 10-ի՝ ժամը 12:40-ի դրությամբ։ Ըստ այդ տվյալների՝ աշխարհում ամենից շատ ծախսվում է հանրային առողջապահության վրա, ուստի այսօր արդեն ծախսվել է ավելի քան 7 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ աշխարհում րոպեում ծախսվում է 10 միլիոն ԱՄՆ դոլար: Առողջապահությունից հետո գալիս է կրթությունը, ուստի այսօր 5 միլիարդ ԱՄՆ դոլարից մի փոքր ավելին է ծախսվել կրթության վրա: Մեկ րոպեի ընթացքում դրա վրա ծախսվում է մոտ 7-8 միլիոն դոլար: Այսօր պաշտպանության համար ծախսվել է ավելի քան 2 միլիարդ դոլար, իսկ մեկ րոպեի համար ծախսվում է 3 միլիոն դոլար: Հետաքրքիր է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան 61 միլիոն մարդ է ծնվել, իսկ ավելի քան 25 միլիոն մարդ՝ մահացել: Այսօր այս տվյալները հետևյալ տեսքն ունեն. ծնվել է ավելի քան 184 000 մարդ