Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի

Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու կիսաքայքայված դի: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը: Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: