10 քրեակատարողական հիմնարկում ԱԺ ընտրությունները կմեկնարկեն ժամը 15:00-ին

10 քրեակատարողական հիմնարկում ԱԺ ընտրությունները կմեկնարկեն ժամը 15:00-ին

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններին քրեակատարողական հիմնարկներում քվեարկության սկիզբը սահմանելու մասին որոշումը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ պայմանավորված քրեակատարողական հիմնարկներում ընտրողների թվով, ավելի ուշ է սկսվելու քվեարկությունը: ԿԸՀ-ն որոշեց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը սկսվելու է ժամը 12:00-ին, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ ժամը 11:00-ին: Մյուս 10 քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը կսկսվի ժամը 15:00-ին: Նշենք, որ հանրապետությունում գործում է 12 քրեակատարողական հիմնարկ, որից ծանրաբեռնված են երկուսը՝ «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ները: