Ծխելու մակարդակը աշխարհում և Հայաստանում։ Ծխելու օրենքն աշխարհում

Ծխելու մակարդակը աշխարհում և Հայաստանում։ Ծխելու օրենքն աշխարհում

Ծխելը հասել է համաշխարհային համաճարակի մակարդակի։ Մինչ որոշ երկրներում փորձում են դադարեցնել ծխելուց կախվածության տարածումը, այլ երկրներում, կարծես, տարեց տարի խնդիրը ավելի խորանում է: Վիճակագրության համաձայն, ամբողջ աշխարհում տարեկան վաճառվում է շուրջ 6,5 տրիլիոն ծխախոտ, ինչը կազմում է օրական շուրջ 18 միլիարդ սիգարետ: Աշխարհի 1.3 միլիարդ ծխողներից 80% -ը ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Երկրներ, որտեղ ծխելու ամենաբարձր ցուցանիշ կա Խաղաղ օվկիանոսյան կղզիներում գտնվող Կիրիբատիի Հանրապետությունում չափահաս բնակչության 52,4%-ը կախվածություն ունի սիգարետից։ Կիրիբատին ծխելու տարածվածության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրն է: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, այս երկրում, որտեղ շուրջ 117 հազար մարդ կա, երեխաները ծխախոտի կախվածություն են ձեռք բերում շատ փոքր տարիքից: Ծխելու փորձ ունեցող ուսանողների 76%-ը խոստովանել է, որ առաջին անգամ սիգարետ ծխել են փորձել մինչև 14 տարեկան դառնալը: Եվրոմիության «ամենածխող» երկիրը դա Հունաստանն է, որտեղ ծխում են չափասհաս բնակչության 35 տոկոսը։ Ծխող երկրների թվին են պատկանում նաև Բուլղարիան - 27%, Հունգարիան – 26%, Ֆրանսիան-25%, Կիպրոսը – 25%,Ավստրիան - 24%, Լիտվան - 24%, Սլովակիան – 23%,  Լեհաստանը-23%, Իսպանիան-22% և Ռումինիան-20%: Եվրոպական մայրցամաքում մեկ շնչի հաշվով ամենամեծ քանակությամբ սիգարետ սպառում են նախկին Խորհրդային Միության երկրների բնակիչները: Օրինակ, Ռուսաստանում այս ցուցանիշը 31% է: Յուրաքանչյուր ռուս ծխող միջինում տարեկան ծխում է 2690 սիգարետ: Սակայն, եթե հաշվի առնենք ոչ թե տոկոսային հարաբերություը, այլ կախում ունեցող մեծահասակների թիվը, ապա Չինաստանը՝ ծխախոտի ամենամեծ արտադրողն ու սպառողը աշխարհում, նույնպես հանդիսանում է շատ ծխողների երկիր: Ըստ ԱՀԿ-ի ՝ Չինաստանում բնակվում է աշխարհում ծխողների ընդհանուր թվի գրեթե մեկ երրորդը ՝ ավելի քան 300 միլիոն մարդ: Աշխարհում ծխվող յուրաքանչյուր երրորդ սիգարետը ծխում են Չինաստանում: Այստեղ ամեն տարի ավելի քան 1 միլիոն մարդ մահանում է ծխելու հետեւանքով առաջացած հիվանդություններից, ինչը կազմում է օրական շուրջ 3000 մարդ: Ծխելու դեմ պայքարը ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կոմիտե)-ի կողմից աշխարհում ծխելու դեմ պայքարի նախաձեռնած միջոցառումներն ընդգրկում են ծխախոտի տուփերի պատկերազարդ նախազգուշացումները, հասարակական վայրերում ծխելը սահմանափակելը, ակցիզային հարկերի ավելացումը և ծխախոտային արդատդրության գովազդը արգելելը: Այնուամենայնիվ, որոշ երկրներ փոխեցին իրենց տեսակետը խնդրի վերաբերյալ և ընտրեցին այլ ռազմավարություն: Ծխելու համաճարակից խիստ տուժած Հունաստանը 2019-ին մշակեց ծրագիր, որի նպատակն է նվազեցնել ծխելուց առաջացող ռիսկերի նվազեցումը, ծխելու այլընտրանքային ապրանքների միջոցով: Երկրի քաղաքականությունն է խթանել առողջ ապրելակերպը, չծխողների պաշտպանությունը, ծխելու ցածր ռիսկային ապրանքների խթանումը, ինչպիսիք են էլեկտրոնային սիգարետը և ծխախոտի տաքացման համակարգերը, ինչպես նաև ծխելը թողնել ցանկացողներին խորհուրդներ տրամադրելը: Այսպիսով, Հունաստանի կառավարությունը մտադիր է մինչ 2040 թվականը նվազեցնել Հունաստանում ծխողների թիվը մինչև 5% և պակաս: Տաս տարի առաջ Նոր Զելանդիան նպատակ դրեց վերացնել ծխախոտի ծուխը մինչ 2025 թվականը: Վելինգտոնի Առողջապահության նախարարությունը կարծում է, որ ծխախոտի առաջարկն ու պահանջարկը նվազեցնելը վեյպինգի միջոցով և ծխողներին շարունակական աջակցությունը կօգնի հասնել այդ նպատակին: Մեծ Բրիտանիան նույնպես որոշում է կայացրել խրախուսել ռիսկերի մեղմացումը: Այստեղ առողջապահական կազմակերպությունները առաջարկում են ծխելը թողնելու համար անհատական ​​պլաններ: 2009-ին Միացյալ Թագավորությունում ծխելու մակարդակը 21% էր, իսկ 2019-ին այն նվազեց հասնելով  14.1% -ի, և վիճակագրությունը տարեցտարի հաստատուն անկում է ապրում: Ըստ Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարության տվյալների, էլեկտրոնային սիգարետը Մեծ Բրիտանիայի ծխողների շրջանում ամենատարածված ընտրությունն է ծխելը թողնելու ճանապարհին։ Երկրներ, որտեղ ամենաքիչն են ծխում 2010 թվականին Բութանը օրենսդրորեն արգելեց ծխել, աճեցնել, հավաքել և վաճառել ծխախոտ: Ընդունված օրենքի խախտման դեպքում, յուրաքանչյուր ոք, ով բռնվում էր ծխախոտի օգտագործման կամ  վաճառքի ժամանակ, պատժվում էր ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում 60 ձերբակալություն է կատարվել։ Սակայն դրան զուգահեռ ծխախոտի սեւ շուկայում պայթյունավտանգ աճ գրանցվեց: Առաջին աղմկոտ ձերբակալությունը համարվեց մի վանականի ձերբակալությունը, որի մոտ հայտնաբերվել էր 480 գրամ ծամելու ծխախոտ։ Ըստ միջազգային լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Սա հասարակության շրջանում առաջացրեց հակասական արձագանքներ և վրդովմունք: Արդյունքում, 2011-ի հունվարին օրենքում փոփոխություններ կատարվեցին` թույլատրելով սիգարետի սահմանափակ քանակությամբ օգտագործում: Չնայած արգելքին, ըստ ԱՀԿ-ի, 2018-ին Բութանում բնակչության 7.4% -ը ծխում էր, իսկ 24.8% -ը ծխախոտ  էր օգտագործում այլ ձևերով: 2020-ի օգոստոսին աշխարհում միակ երկիրը, որը սիգարետը ճանաչել էր անօրինական, որոշեց ժամանակավորապես վերացնել արգելքը COVID-19-ի տարածումը կանխելու համար։ Բանն այն է, որ Բութանից մարդիկ հարևան Հնդկաստան էին գնում սիգարետ գնելու համար։ Եվրոպայում ամենաքիչ ծխող երկիրը Շվեդիան է, որտեղ այդ ցուցանիշը կազմում է 10%: Այնուամենայնիվ, այստեղ որպես սիգարետին այլընտրանք լայնածավալ տարածում է գտել սնուսի (snus) օգտագործումը, որը նպատակ ունի ծխելու ռիսկերը նվազեցնելու։ Իսկ Եվրոմիության մյուս երկրներում սնուսը որը համարվում է նաև խոնավ ծխախոտ, արգելված է։ Ծխելը Հայաստանում Հետազոտությունների տվյալներով՝ տղամարդկանց մոտ 51%-ը համարվում է ծխող։ Ընդ որում, ծխախոտի օգտագործումը մեծամասամբ իրականացվում է Երևանի քաղաքացիների կողմից (30.2%), քան այլ քաղաքների (21.3%) կամ գյուղերի (23.3%)։ Մասնագետների կարծիքով, ծխելը Հայաստանի Հանրապետության հանրային առողջոպահության ամենալուրջ խնդիրներից մեկն է, քանի որ յուրաքանչյուր երկրորդ աշխատունակ ծխողը մահանում է այս կախվածության պատճառով առաջացած հիվանդությունից: Ընդ որում, ծխողները մահանում են միջինը 15 տարի շուտ, քան չծխողները: Ըստ ԱՀԿ-ի  տվյալների աշխարհում ծխելը տարեկան ավելի քան 8 միլիոն մահվան պատճառ է հանդիսանում: Ավելի քան մեկ միլիոն մարդ մահանում է սիգարետի ծխի ազդեցությունից: Աշխարհում քաղցկեղի պատաճռով  մահացությունների ընդհանուր թվի 25%-ն առաջացնում է ծխելը։ Նույն սիգարետի պատճառով մահացության բարձր մակարդակ են կազմում նաև սրտանոթային անբավարարության և թոքային հիվանդություններից առաջացած մահվան դեպքերը։