Պասիվ ծխելը 50%-ով մեծացնում է բերանի խոռոչի քաղցկեղի հավանականությունը

Պասիվ ծխելը 50%-ով մեծացնում է բերանի խոռոչի քաղցկեղի հավանականությունը

Գիտնականները պնդում են, որ պասիվ ծխելը բերանի խոռոչի քաղցկեղի պատճառներից մեկն է: Նրանց հետազոտությունները հրապարակվել են «Tobacco Control»-ում, գրում է «Մեդպորտալը»։ Բերանի, ըմպանի և շրթունքների չարորակ ուռուցքներն աշխարհում տարեկան շուրջ 230 հազար մահվան պատճառ են դառնում։ Ծխելը բերանի քաղցկեղի ռիսկի ամենաակտիվ գործոններից մեկն է: Ինչպես պարզվել է, շատ վտանգավոր է նաև պասիվ ծխելը, որին այսօր ենթարկվում են չծխող տղամարդկանց մոտ 33%-ը, չծխող կանանց 35%-ը և երեխաների 40%-ը: Պասիվ ծխելը շատ վնասակար էֆեկտներ ունի առողջության վրա: 2009 թվականին Քաղցկեղի հետազոտության միջազգային ընկերությունը հաստատել է, որ ծխախոտի ծխի երկրորդային ներշնչումը թոքերի քաղցկեղ է առաջացնում: Հայտնի է, որ այն մեծացնում է կոկորդի քաղցկեղի և ըմպանի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Գիտնականները ենթադրում են, որ պասիվ ծխելը կարող է բերանի խոռոչի քաղցկեղ առաջացնել: Այնուամենայնիվ, այս հարցի վերաբերյալ քիչ ուսումնասիրություններ են կատարվել: Դժվար է եզրակացություններ անել՝ ելնելով դրանցից յուրաքանչյուրի անհատական ​​արդյունքներից: Գիտնականներն այժմ ծխելու և բերանի խոռոչի քաղցկեղի կապի վերաբերյալ բոլոր հետազոտությունների համակարգված ուսումնասիրություն են իրականացնում: Ինչպես պարզվել է, պասիվ ծխողների մոտ բերանի քաղցկեղի զարգացման ռիսկը 50%-ով ավելի բարձր է, քան այն մարդկանց մոտ, ովքեր ծխախոտի ծուխ չեն շնչել։