Արցախբանկի նոր՝ «Չարենց» մասնաճյուղը գործում է Չարենցի 1բ հասցեով

Արցախբանկի նոր՝ «Չարենց» մասնաճյուղը գործում է Չարենցի 1բ հասցեով

«Արցախբանկ» ՓԲԸ-ն սիրով տեղեկացնում է, որ 2021թ. մայիսի 3-ից Երևան քաղաքում գործում է Բանկի նոր մասնաճյուղ՝ Չարենցի 1բ հասցեով: Նորաբաց «Չարենց» մասնաճյուղում ստեղծված են թե´ օնլայն, թե´ օֆլայն սպասարկման հնարավորություններ՝ որակյալ բանկային ծառայություններ մատուցելու ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: Հմուտ աշխատակիցները, ընդհարձակ ու հարմարավետ կահավորված սրահները կապահովեն հաճախորդների պատշաճ սպասարկումը: Մասնաճյուղում նախատեսված է նաև հատուկ սրահ՝ պրեմիում հաճախորդների բարձրակարգ սպասարկման պահանջներին համապատասխան: Նոր սպասարկման կենտրոնը կապահովի Բանկի կողմից մատուցվող ծառայությունների ամբողջական փաթեթի հասանելիությունը: Մասնավորապես՝ բանկային հաշիվների բացում և վարում, ավանդների ներգրավում, վարկերի տրամադրում, վճարային քարտերի թողարկում և սպասարկում, պահատվական ծառայությունների, դրամական փոխանցումների և վճարահաշվարկային այլ ծառայությունների մատուցում: Ֆինանսական խորհրդատվության մատուցման համակարգը նույնպես կնպաստի քաղաքացիների համար արդյունավետ լուծումների ընտրությանը Բանկի միջոցով: «Չարենց» մասնաճյուղի աշխատանքային ժամերն են 09:30 - 17:00՝ երկուշաբթիից ուրբաթ օրերին: Բանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` հավատարիմ մնալով հաճախորդների կարիքներին համապատասխան գործելու և իր ծառայություններն էլ ավելի հասանելի դարձնելու ռազմավարությանը: «Արցախբանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին