Տավուշի մարզպետը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Տավուշի մարզպետը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացը մարզում էապես ակտիվացել է: Արդեն իսկ իրականացվել է 120 անձի պատվաստում: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից: «Հիշեցնենք, որ Տավուշի մարզում սկսվել է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման գործընթացը: Պատվաստումներ առաջին հերթին ստանալու են սոցիալական պաշտպանության աշխատակիցները, բուժաշխատողները, 65 և բարձր տարիքի անձինք, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, կամավորներ: Խիստ անհրաժեշտ է հետ չմնալ մյուս երկրներում իրականացվող պատվաստումների տեմպից և ապահովել կոլեկտիվ իմունիտետի առաջացումը, որն էլ կօգնի հաղթահարել պանդեմիան»,- ասված է հաղորդագրությունում: