Դեռ հարց է՝ ով է Փաշինյանի խամաճիկը և իրականում ով է համագործակցում նրա հետ

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը մեկնաբանում է, թե ինչու իրենց խմբակցությունը երեկ չի մասնակցել վարչապետի ընտրության ֆորմալ գործընթացին։ Ըստ նրա՝ իրենք պատերազմից հետո խորհրդարանում մասնակցել են նիստերին միայն այն ժամանակ, երբ կարևոր հարց է քննարկվել, մնացած դեպքերում տեխնիկական մասնակցություն չեն ապահովել։ Ըստ պատգամավորի՝ պատերազմը ցույց տվեց, թե որքան անհամարժեք է մեր խորհրդարանը առկա մարտահրավերներին։ Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի այն քննադատությանը, թե խորհրդարանական ընդդիմությունը նույնիսկ փորձ չարեց վարչապետի այլ թեկնածու առաջադրել և որ «ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն ապացուցեցին, որ խամաճիկներ են», արձագանքում է․ «Սա քաղաքական մանիպուլյացիա է։ Դեռ հարց է՝ ով է Փաշինյանի խամաճիկը և իրականում ով է համագործակցում նրա հետ»։