«Երիտասարդական» նախարարություն․ ԱՆ ղեկավար կազմի միջին տարիքը 32 է. «Փաստ»

«Երիտասարդական» նախարարություն․ ԱՆ ղեկավար կազմի միջին տարիքը 32 է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին արդարադատության նախարարի տեղակալ նշանակվեց Սուրեն Գրիգորյանը՝ վայր դնելով ԱԺ պատգամավորի մանդատը: Շատերն արձանագրեցին, որ նոր փոխնախարարը ընդամենը 28 տարեկան է: Սակայն այս հանգամանքը գոնե արդարադատության նախարարության համար, կարծես, սովորական է: Պարզվում է՝ այս գերատեսչության ղեկավար կազմի միջին տարիքը... 32 է: Մասնավորաբար, նախարար Ռուստամ Բադասյանը 30 տարեկան է, նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը՝ 31, մյուս տեղակալը՝ Արմեն Հովհաննիսյանը՝ 32: Նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանը 29 տարեկան է, նրա տեղակալ Սոսի Վարդանյանը՝ 30: Մի խոսքով՝ իսկական «երիտասարդական» նախարարություն: Այս, ինչպես նաև աշխատանքային փորձի տեսակետից տարբերվում է միայն օրերս նախարարի առաջին տեղակալ նշանակված Քրիստիննե Գրիգորյանը (ծնվ. 1981 թ.)»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: