Հրապարակային հայհոյանքը կպատժվի. Տուգանքը՝ 100-150 հազար դրամ. «Ժամանակ»

Հրապարակային հայհոյանքը կպատժվի. Տուգանքը՝ 100-150 հազար դրամ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի դատախազությունը հանդես է եկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ: Դատախազությունն առաջարկում է հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ համացանցային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորանքը դիտարկել որպես վարչական իրավախախտում և դրա հեղինակին տուգանել 100-150 հազար դրամի չափով: Շատերը սա կարող են դիտարկել խոսքի ազատության սահմանափակում, սակայն դատախազությունը համարում է, որ հրապարակային հայհոյանքով խաթարվում են սոցիալական բնական հարաբերությունը, հասարակական համերաշխությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: