Անորոշություն՝ ԲՀԿ-ում. ԲՀԿ-ականները իրարից են հարցնում՝ ցուցակում ով որ տեղում է լինելու. «Ժամանակ»

Անորոշություն՝ ԲՀԿ-ում. ԲՀԿ-ականները իրարից են հարցնում՝ ցուցակում ով որ տեղում է լինելու. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված բացարձակ անորոշություն է: Կուսակցության խմբակցության անդամները որևէ տեղեկություն չունեն, թե ինչ սկզբունքով է կազմավորվելու համամասնական ցուցակը, և ով որ տեղում է լինելու: Կուսակցության պատգամավորները մեկը մյուսին են հարցնում, թե արդյոք նորություն չունեն ցուցակի հետ կապված, բայց բոլորի մոտ նույն անտեղյակ վիճակն է: Ինչպես միշտ, կուսակցության ցուցակը միանձնյա կազմելու է Ծառուկյանը և վերջում իրազեկելու է մյուսներին: Մինչդեռ կուսակցությունների մասին օրենքի առաջարկվող փոփոխություններով կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեսուն համարը պետք է հաստատվեր համագումարի կողմից: Այդ փոփոխությունները այդպես էլ չեն ընդունվել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: