Աբդուլլահ Երկրորդ թագավորը հայտարարել է Հորդանանում խռովությունը ճնշելու մասին

Աբդուլլահ Երկրորդ թագավորը հայտարարել է Հորդանանում խռովությունը ճնշելու մասին

Հորդանանի բանակին ու անվտանգության ուժերին հաջողվել է նախնական փուլում ճնշել ապստամբությունը, հայտարարել է թագավոր Աբդուլլահ Երկրորդը երկրի բնակիչներին ուղղված ուղերձում, հայտնում է Petra լրատվական գործակալությունը: Թագավորը նշել է, որ հակակառավարական դավադրությունը բացահայտվել է ապրիլի 3-ին: Խռովությանը մասնակցել են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերը: Աբդուլլահ Երկրորդը հավելել է, որ դավադրության մեջ ներգրավված արքայազն Համզա բեն Հուսեյնը գտնվել է պալատում՝ անվտանգ պայմաններում։