Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի առաջին դեպքը

Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի առաջին դեպքը

Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսի խիստ վարակիչ հարավաֆրիկյան շտամի առաջին հաստատված դեպքը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Վիրուսը հայտնաբերվել է Սան Պաուլոյում բնակվող մի կնոջ մոտ, ով չի եղել արտասահմանում և չի շփվել մեկի հետ, ով եկել է այլ երկրից: Մինչ այժմ արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսի հարավաֆրիկյան տարբերակն ավելի նվազեցնում է պաշտպանությունը ներկայում գոյություն ունեցող պատվաստանյութերից: Նշենք, որ կորոնավիրուսի տարածման տեմպերով Բրազիլիան առաջատարներից է: Այստեղ նաև մեծ է մահացությունների թիվը: Ապրիլի 6-ին երկրում գրանցվել է ռեկորդային՝ 4195 մահվան դեպք: