Գերմանիան արտաքսել է Ադրբեջանի քաղաքացուն

Գերմանիան արտաքսել է Ադրբեջանի քաղաքացուն

Ադրբեջանի քաղաքացին, ով մեղադրվում է փաստաթղթերի կեղծման մեջ, արտաքսվել է Գերմանիայից: Ինչպես հաղորդում է Haqqin.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի արդարադատության նախարարությունը: Հաղորդվում է, որ փաստաթղթերի կեղծման միջոցով ադրբեջանցին ցանկացել է քաղաքական ապաստան ստանալ Գերմանիայում: Արդարադատությունից հայտնել են, որ 2020 թվականին մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր միջազգային հետախուզման մեջ են եղել և մեղադրվել են մարդկանց առևանգման, խարդախության և պաշտոնական փաստաթղթերի կեղծման մեջ, արտաքսվել են Գերմանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Թուրքիայից, Ալժիրից: