Կադիրովի կանանց 800 միլիոն ռուբլի արժողությամբ անշարժ գույք է վերագրվում

Կադիրովի կանանց 800 միլիոն ռուբլի արժողությամբ անշարժ գույք է վերագրվում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի երկու կանայք առնվազն 800 միլիոն ռուբլի արժողությամբ անշարժ գույք ունեն, որի մեծ մասը հայտարարագրված չէ և չի համապատասխանում ընտանիքի պաշտոնական եկամուտին: Ռուսաստանում բազմակնությունը պաշտոնապես արգելված է, բայց Չեչնիայում այս կանոնը չի պահպանվում: Նման պնդումներ կան «Պրոեկտ» պարբերականի հետաքննության մեջ: Ըստ պարբերականի, Կադիրովը, բացի պաշտոնական կնոջից՝ Մեդնիից, ունի առնվազն ևս մեկ կին՝ Ֆաթիմա Խազուևան: 2006թ.-ին, 15 տարեկան հասակում, նա երկրորդ տեղն է զբաղեցրել գեղեցկության հանրապետական ​​միակ մրցույթում: Այժմ 30-ամյա Խազուևան աշխատում է Կադիրովի աշխատակազմում և շքեղ անշարժ գույք ունի Մոսկվայում և Գրոզնիում, պնդում է պարբերականը: Ըստ «Ռոսռեեստրի» տվյալների, Խազուևան պալատ ունի Գրոզնի էլիտար շրջանում: Դա ամենամեծ շենք է շրջանում՝ Գրոզնիի ամենաազդեցիկ բնակիչների համար: 9 հազար քմ տարածքում է գտնվում քաղաքի միակ բացօթյա ջրավազանը: Մոտակայքում տաճարային մզկիթ է կառուցվել, որն անվանվել է Խազուևայի հոր պատվին: Մահվանից առաջ նա զբաղեցնում էր «Ռոստեխնադզորի» կովկասյան տնօրինության ղեկավարի տեղակալի պոշտոնը: