Մարտի 1-ի գործով որևէ ուղղությամբ զարգացումը հիմա շատ վտանգավոր է․ դիմելու ենք ՄԻԵԴ

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արդարացրեց Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ընթերցեց իր որոշման եզրափակիչ մասը, ըստ որի հակասահմանադրական ճանաչված հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց, սահմանադրական կարգը տապալելու այդ հոդվածով հարուցված քրեական գործի քննությունն էլ կարճվեց։  Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Տիգրան Եգորյանի հետ: