Կորոնավիրուսի բրիտանական շտամը կապված է հոսպիտալացման բարձր ռիսկի հետ. Դանիայի առողջապահության նախարարություն

Կորոնավիրուսի բրիտանական շտամը կապված է հոսպիտալացման բարձր ռիսկի հետ. Դանիայի առողջապահության նախարարություն

Դանիայի առողջապահության նախարար Մագնուս Հեունիկեն հայտարարել է, որ գիտնականների ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի բրիտանական շտամն ավելի շատ հոսպիտալացման դեպքերի է հանգեցնում, քան հիվանդության սկզբնական տարբերակը: «B.1.1.7 շտամը, որն այժմ ամենատարածվածն է Դանիայում, ... հոսպիտալացման 60%-ով ավելի մեծ վտանգ է ներկայացնում»,- ասել է առողջապահության նախարարության ղեկավարը: