Վրաստանում ընդդիմությունը բողոքի ակցիաների է պատրաստվում Նիկա Մելիային ձերբակալելուց հետո

Վրաստանում ընդդիմությունը բողոքի ակցիաների է պատրաստվում Նիկա Մելիային ձերբակալելուց հետո

Վրացական ընդդիմության ներկայացուցիչները բողոքի ակցիաների են պատրաստվում «Ազգային միասնական շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային ձերբակալելուց հետո: Մելիան, որը գլխավորում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կուսակցությունը, ձերբակալվել է, ոստիկանությունը պղպեղագազ է կիրառել կուսակցության գրասենյակի շենքում: «Բողոքի ակցիաներ կսկսվեն, եւ դրանք կտեւեն այնքան ժամանակ, մինչեւ որ մենք արդյունքի՝ նոր ընտրությունների հասնենք»,-լրագրողներին հայտարարել է ընդդիմադիր Գիգա Բոկերիան: «Մեծ խայտառակությամբ երկրում կհաստատվի Իվանիշվիլի-Ղարիբաշվիլի զավեշտական դիկտատուրան: Ոտքի կանգնեք ձեր երեխաների ապագայի համար»,- իր հերթին հայտարարել է ընդդիմադիր, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: