Վրաստանի ՆԳՆ-ն բացատրել է գազի կիրառումը ընդդիմադիր Մելիայի ձերբակալության ժամանակ

Վրաստանի ՆԳՆ-ն բացատրել է գազի կիրառումը ընդդիմադիր Մելիայի ձերբակալության ժամանակ

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիային բերման ենթարկելու հատուկ գործողության ընթացքում ոստիկանությունը օրենքով նախատեսված համաչափ ուժ է կիրառել, ասվում է Վրաստանի ՆԳՆ պաշտոնական հայտարարության մեջ: Իրավապահ մարմինների աշխատակիցները կուսակցության գրասենյակում հավաքված քաղաքացիներին բազմիցս խնդրել են չխանգարել ընդդիմադիր գործչին ձերբակալելու դատարանի որոշման կատարմանը, նշում է գերատեսչությունը: «Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, կուսակցության գրասենյակում հավաքվածները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին և դիմադրություն են ցույց տվել ուժայիններին: Ըստ այդմ, իր պարտականությունները կատարելիս «...» ոստիկանությունը օրենքով սահմանված համաչափ ուժ և հատուկ միջոցներ է կիրառել»,- շեշտում է ՆԳՆ-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մելիային բերման են ենթարկել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակում, գործողության ընթացքում իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել, ավելի քան 10 մարդ բերման է ենթարկվել ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար: Ընդդիմությունը հայտարարել է բողոքի ակցիաների նախապատրաստման մասին: