Ուկրաինայում գրանցել են AstraZeneca պատվաստանյութը
14:04 | 2021-02-23
Ուկրաինայում փետրվարի 22-ին գրանցել են կորոնավիրուսի դեմ Oxford/AstraZeneca պատվաստանյութը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայության հայտարարությանը:
Նշվում է, որ պատրաստուկը նախատեսված է շտապ բժշկական օգտագործման համար:
Գործակալության տվյալներով, Oxford/AstraZeneca պատվաստանյութն արտադրվում է Serum Institute-ում (Հնդկաստան) և ունի Covishield տեղային անվանումը: Այս անվանումով պատվաստանյութը, որն Ուկրաինա է առաքվել փետրվարի 23-ին, պաշտոնապես գրանցվել է: