Քաղավիացիայի կոմիտեն անդրադարձել է Boeing 737 տիպի օդանավի առևանգման մասին լուրերին

Քաղավիացիայի կոմիտեն անդրադարձել է Boeing 737 տիպի օդանավի առևանգման մասին լուրերին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել. Հարգելի քաղաքացիներ, 2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ: Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն: