Չավուշօղլու. «Թուրքիան կշարունակի մեծացնել ներկայությունը Աֆրիկայում»

Չավուշօղլու. «Թուրքիան կշարունակի մեծացնել ներկայությունը Աֆրիկայում»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է ՄԱԿ-ի ամենաքիչ զարգացած երկրների (LDC) 5-րդ համաժողովի շրջանակում իրականացված «Ստամբուլից Դոհա-դեպի նոր տասնամյակի գործընկերություն LDC երկրների համար» խորագրով Աֆրիկայի տարածաշրջանային վերանայման ժողովի բարձր մակարդակի բացման նիստին, գրում է ermenihaber-ը: Նշենք, որ Թուրքիան LDC-ի բարեկամական խմբի համանախագահող երկիր է: Նրա խոսքով, Թուրքիան որպես համանախագահող երկիր շարունակելու է մեծացնել ներկայությունը Աֆրիկայում: Նա հայտնել է, որ իրենց դիվանագիտական առաքելությունների թիվը 2002թ.-ից մինչև այժմ 12-ից 42-ի են հասցրել: «Շուտով Տոգոյում և Գվինեա-Բիսաուում կբացվեն մեր դեսպանությունները»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Չավուշօղլուն ելույթում նաև նշել է, որ այս ընթացքում LDC երկրները զգալի առաջընթաց են գրանցել աղքատության դեմ պայքարում, սակայն միայն երեք երկրներ են LDC կատեգորիայում հասել որոշակի մակարդակի: