Հանրապետականները Թրամփին իմպիչմենթ հայտարարելու համար Սենատի նիստ չեն գումարի՝ նախքան Բայդենի երդմնակալությունը. WP

Հանրապետականները Թրամփին իմպիչմենթ հայտարարելու համար Սենատի նիստ չեն գումարի՝ նախքան Բայդենի երդմնակալությունը. WP

ԱՄՆ Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը հրաժարվել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի գործով լսումների համար նիստ գումարել Կոնգրեսի վերին պալատում, հաղորդում է The Washington Post-ը՝ իրազեկ աղբյուրին հղումով: Աղբյուրի փոխանցմամբ, Մաքքոնելի օգնականները դեմոկրատական ​​փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերի աշխատակազմին հաղորդել են, որ հանրապետականները չեն համաձայնի քննարկել իմպիչմենթի հարցը ուրբաթ, հունվարի 15-ին: Միևնույն ժամանակ, ըստ Մաքքոնելի հանրապետական ​​սենատորներին ուղղված գրության, սենատը հիմնական գործերի համար նիստ չի գումարի մինչև երեքշաբթի օրը ներառյալ, նշում է պարբերականը: Այսպիսով, սենատում իմպիչմենթի քննարկման ամենամոտ ժամկետը կարող է լինել հունվարի 20-ը՝ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը: