Մեկ օրում ԼՂ է վերադարձել 214 փախստական

Մեկ օրում ԼՂ է վերադարձել 214 փախստական

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն և վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները ։ Մեկ օրում ապահովվել է Հայաստանի տարածքից 214 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել ընդհանուր առմամբ 49 054 մարդ։ Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Մաքրվել է 7,3 հա տարածք։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 525,1 հա տարածք, 197,8 կմ ճանապարհ, 750 շենք-շինություն, այդ թվում ՝ 24 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 404 պայթուցիկ առարկա: Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների, անհետ կորածների մասին տեղեկությունների հավաքագրման թեժ գծին մինչև օրս ստացվել է 575 դիմում: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։