Արցախում առաջնահերթ է նաև կարգուկանոնի ապահովումը. մարդիկ շատ խնդիրներ ունեն ու ավելի ագրեսիվ են

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը` ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ներկայացրեց Արցախում առաջիկա անելիքները և առաջնահերթությունները, անդրադարձավ առկա մարտահրավերներին և պատասխանեց օգտատերերի հարցերին: Թվարկելով առաջնահերթությունները՝ Բեգլարյանը նշեց, որ Արցախում առաջնահերթ է նաև կարգուկանոնի ապահովումը: Հաջորդը սոցիալ-տնտեսական ոլորտն է: «Ճգնաժամը հաղթահարելուց հետո պետք է դուրս գանք տնտեսական զարգացման ճանապարհ»,- նշեց Արտակ Բեգլարյանը: Մանրամասները՝ տեսանյութում: