COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 90 միլիոնը. ԱՀԿ

COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 90 միլիոնը. ԱՀԿ

Կորոնավիրուսով վարակվածների թվաքանակն ամբողջ աշխարհում գերազանցել է 90 միլիոնը, գրեթե 2 միլիոն մարդ մահացել է: Այդ մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները: ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն, վարակվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 90 միլիոն 54 հազար 813-ի, մահացել է կորոնավիրուսով հիվանդացած 1 միլիոն 945 հազար 610 մարդ: Անցած շաբաթ աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ի 546 հազար 16 նոր դեպք եւ մահվան 9 հազար 884 դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: