Բայդենը Սամանտա Փաուերին առաջադրել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի պաշտոնում

Բայդենը Սամանտա Փաուերին առաջադրել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի պաշտոնում

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերին առաջադրել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնում: Այդ մասին ասված է քաղաքական գործչի անցումային հանձնախմբի՝ հունվարի 13-ին հրապարակված հայտարարության մեջ:

50-ամյա Փաուերը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցրել է 2013-ից մինչեւ 2017 թվականը: «Փաուերն ուժեղ ձայն կլինի խոցվածների օգնության համար՝ ազդարարելով մարդկային առաջընթացի և զարգացման նոր դարաշրջանի մասին, ինչպես նաև առաջ տանելով ամերիկյան շահերեն ամբողջ աշխարհում»,- ասվում է հայտարարության մեջ: