Մեկ օրում ԼՂ-ում վնասազերծվել է 168 պայթյունավտանգ առարկա

Մեկ օրում ԼՂ-ում վնասազերծվել է 168 պայթյունավտանգ առարկա

Ռուս մասնագետները ԼՂ-ում մեկ օրում հայտնաբերել և հատուկ զորակայանում ոչնչացրել են 168 պայթյունավտանգ առարկա։ Այս մասին հայտնում ՌԴ ՊՆ-ն։ Մասնավորապես, ականազերծվել են էլեկտրահաղորդման երկու գծեր և բջջային կապի 4 աշտարակներ։ Բացի այդ, ռուս խաղաղապահներն օգնություն են ցուցաբերում խաղաղ կյանքի վերականգնման և փախստականների վերադարձի ապահովման գործում։ Մեկ օրում ԼՂ է վերադարձել 1777 մարդ, նոյեմբերի 14-ից՝ ընդհանուր 18 968։ Նշվում է, որ ռուս զինվորական բժիշկների ուղարկումը Լեռնային Ղարաբաղ շարունակվում է։ ՊՆ-ում ընդգծել են, որ կրակի դադարեցման ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է։