ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կերկարաձգի դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կերկարաձգի դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում

Եվրամիությունը դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովում վեց ամսով կերկարաձգի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների փաթեթը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԵՄ-ի աղբյուրը: «Տնտեսական պատժամիջոցները, որոնք վերաբերում են Ռուսաստանի հետ տնտեսության որոշակի հատվածներում գործակցությանը, պարբերաբար վերանայվում են՝ հիմնվելով Մինսկի համաձայնագրերի կատարման կարգավիճակի վերջին գնահատման վրա: Մենք այս անգամ ակնկալում ենք նույն մոտեցումը, ինչ նախորդ տարի, երբ դեկտեմբերին նման գնահատում էր իրականացվել», - ասել է աղբյուրը: Վերջին անգամ պատժամիջոցները երկարաձգվել էին այս տարվա հունիսին՝ մինչ 2021 թվականի հունվարի 31-ը: Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցներ սահմանեց 2014 թվականի հուլիսի 31-ին՝ Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով: Այդ ժամանակվանից դրանք մի քանի անգամ երկարացվել են: