Աբխազական երկաթուղին կվերագործարկվի. ՌԴ-ն բանակցությունների մեջ է. «Ժամանակ»

Աբխազական երկաթուղին կվերագործարկվի. ՌԴ-ն բանակցությունների մեջ է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանը հիմա ակտիվորեն բանակցում է Թուրքիայի և Վրաստանի իշխանությունների հետ աբխազական երկաթգիծը վերաբացելու ուղղությամբ: Ըստ մեր աղբյուրի՝ ռուս մասնագետները արդեն ուսումնասիրում են երկաթգծի աբխազական հատվածի վիճակը և այն վերականգնելու նախագծային աշխատանքներ են իրականացնում: ՌԴ նախագահ Պուտինը այդ թեմայով բանակցություններ է վարել նաև Վրաստանի վարչապետ Գախարիայի հետ: Ռուսները նպատակ ունեն աբխազական երկաթուղու գործարկման միջոցով միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին: Աբխազական երկաթուղու շահագործման դեպքում Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի հետ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: