Սահմանի անօրինական հատում. ՀՀ քաղաքացիները օրինական ճանապարհով չեն կարողանում Ռուսաստան ուղևորվել. «Ժամանակ»

Սահմանի անօրինական հատում. ՀՀ քաղաքացիները օրինական ճանապարհով չեն կարողանում Ռուսաստան ուղևորվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զրկված են օրինական ճանապարհով Ռուսաստան ուղևորվելու հնարավորությունից: Նրանք, ովքեր շտապ և անհետաձգելի գործեր ունեն Ռուսաստանում, մեկնում են Բելառուսի տարածքով՝ նախ Մինսկ, իսկ այնտեղից ավտոտրանսպորտով անօրինական հատում են բելառուսա-ռուսական սահմանը և նույն ճանապարհով հակառակ ուղղությամբ: Սա, բացի այն, որ անօրինական է, նաև հսկայական ծախս է Հայաստանի քաղաքացիների համար, որը երկու անգամ գերազանցում է ինքնաթիռի տոմսի արժեքը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: