Ուսումնասիրությունը ցույց է տվել, թե որ երկրներից են առավել հաճախ իրականացվում հաքերային հարձակումները

Ուսումնասիրությունը ցույց է տվել, թե որ երկրներից են առավել հաճախ իրականացվում հաքերային հարձակումները

Կիբերհանցագործները ամենից հաճախ հարձակումներ են իրականացնում Չինաստանից, Իրանից, Հյուսիսային Կորեայից և Ռուսաստանից, ասվում է Group-IB միջազգային ընկերության Hi Tech Crime Trends 2020 զեկույցում: «Հետախուզական ծառայությունների կիբեր առճակատման մրցավազքի քարտեզում ամենամեծ թվով խմբերը կենտրոնացած են Չինաստանում՝ 23, Իրանում՝ 8, Հյուսիսային Կորեայում և Ռուսաստանում՝ 4-ական խումբ, Հնդկաստանում՝ 3, Պակիստանում և Գազայի հատվածում՝ 2-ական խումբ: Հակավարկանիշը եզրափակում են Վիետնամը, Թուրքիան և Հարավային Կորեան՝ մեկական խումբ յուրաքանչյուր երկրում»,- ասվում է փաստաթղթում: 2019թ.-ի երկրորդ կեսին և 2020թ.-ի առաջին կեսին ամենից շատ հարձակման է ենթարկվել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, որի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի և Պակիստանի իշխանամետ խմբերը. այս տարածաշրջանում ընդհանուր առմամբ իրականացվել է 34 արշավ: Երկրորդ տեղում եվրոպական երկրներն են (22 արշավ), որոնցով հիմնականում հետաքրքրված էին Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի և Իրանի հաքերային խմբավորումները: