ՀՀ նախագահը մասնակցել է նահատակված հերոսների հիշատակի արարողությանը

ՀՀ նախագահը մասնակցել է նահատակված հերոսների հիշատակի արարողությանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 22-ին մասնակցել է նահատակված հերոսների հիշատակի արարողությանը։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Օրեր առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես էին եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր: Նախատեսվել էր այդ օրն աշխարհի հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ներկա գտնվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Սուրբ Տրդատի բաց խորանին կատարված հիշատակի արարողությանը: Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը հանդես է եկել ոգեկոչման ու հիշատակի խոսքով։ Արարողության ավարտից հետո նախագահ Սարգսյանը զրուցել է զոհված զինծառայողների ծնողների, զինվորականների ու ազատամարտիկների հետ, մոմ վառել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր զինծառայողների հիշատակին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ https://www.youtube.com/watch?v=Wm63yHu-U9E&feature=emb_logo