Իրանը հայտարարել է Սիրիայում իր խորհրդականներին սպառնացող վտանգի դեպքում վճռական պատասխանի պատրաստակամության մասին

Իրանը հայտարարել է Սիրիայում իր խորհրդականներին սպառնացող վտանգի դեպքում վճռական պատասխանի պատրաստակամության մասին

Թեհրանը պատրաստ է վճռականորեն պատասխանել այն կողմին, որը կսպառնա Սիրիայում գտնվող իրանական ռազմական խորհրդականներին: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: «Սիրիայում իրանցի խորհրդականներ են գտնվում: Եթե ինչ-որ մեկը  նրանց վնաս պատճառի, նա ջախջախիչ պատասխան կստանա», - նրա խոսքերն է մեջբերում Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Միևնույն ժամանակ, Խաթիբզադեն չի հաստատել Սիրիայում Իսրայելի կողմից իրանական ուժերին հարված հասցնելու մասին տեղեկությունը: «Ես չեմ լսել Սիրիայում իրանցի զինվորականների մահվան մասին: Ես չեմ կարող դա հաստատել», - ասել է նա: Ավելի վաղ Իսրայելի ռազմական խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել էր, որ չորեքշաբթի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչները, ի պատասխան Գոլանի բարձունքներում Իսրայելի և Սիրիայի միջև «Ալֆայի» գծի մոտակայքում մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքերի տեղադրման, խոցել են «Ալ-Քուդսի հատուկ նշանակության ջոկատների և Սիրիայի զինված ուժերի  ութ թիրախ: