Սիրիայում ավիահարվածի արդյունքում սպանվել են իրանամետ  ջոկատների ավելի քան 10 անդամներ․ Al Arabiya

Սիրիայում ավիահարվածի արդյունքում սպանվել են իրանամետ ջոկատների ավելի քան 10 անդամներ․ Al Arabiya

Սիրիայի սահմանամերձ Բու Քեմալ քաղաքի մերձակայքում օդային հարձակման արդյունքում սպանվել են իրանամետ շիիթական կազմավորումների ավելի քան 10 կողմնակիցներ: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ: Նրանց խոսքով՝ Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող Բու Քեմալ քաղաքի մերձակայքում ավիահարվածի արդյունքում զոհվել են իրանամետ զինված խմբավորումների 14 անդամներ: Ըստ աղբյուրների՝ շիիթական կազմավորումների դիրքերի վրա ավիահարվածը հասցվել է Իսրայելի ՌՕՈւ-ի կողմից: