Արցախի 7 շրջաններից տեղահանված յուրաքանչյուր հայրենակցի կտրամադրվի 300 հազար դրամ միանվագ դրամական աջակցություն

Արցախի 7 շրջաններից տեղահանված յուրաքանչյուր հայրենակցի կտրամադրվի 300 հազար դրամ միանվագ դրամական աջակցություն

«Արցախի Քաշաթաղի, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի և Մարտունու շրջանների 100-ից ավել բնակավայրերից տեղահանված յուրաքանչյուր հայրենակցի կտրամադրվի 300 հազար դրամ միանվագ դրամական աջակցություն։ Ծրագիրն իրականացնում է ՀՀ Կառավարությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հանգանակած միջոցներով։ Աջակցություն են ստանալու նախնական գնահատմամբ 30-35 հազար արցախցի, աջակցության ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 10մլրդ դրամ»,- ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած հաղորդագրությունում: