ԱՀԿ-ն նախազգուշացնում է տարեսկզբին կորոնավիրուսի երրորդ ալիքի սպառնալիքի մասին

ԱՀԿ-ն նախազգուշացնում է տարեսկզբին կորոնավիրուսի երրորդ ալիքի սպառնալիքի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ բանագնաց Դևիդ Նաբարոն շվեյցարական CH Media բուժընկերության պարբերականին տված հարցազրույցում նախազգուշացրել է կորոնավիրուսի երրորդ ալիքի վտանգի մասին, որը կարող է ծածկել Եվրոպան հաջորդ տարվա սկզբին: Նաբարոն նշել է, որ եվրոպական երկրները չկարողացան կանխել երկրորդ ալիքը, չնայած իրենց հաջողվեց վերահսկողության տակ վերցնել առաջինը: «Եվրոպական արձագանքը ամբողջական չէր: Նրանք բաց թողեցին անհրաժեշտ ենթակառուցվածք կառուցելու հնարավորությունը ամռան ամիսներին` այն բանից հետո, երբ իրենց վերահսկողության տակ վերցրին առաջին ալիքը: Իսկ այժմ նրանց մոտ երկրորդ ալիքն է: Եթե նրանք չկառուցեն անհրաժեշը ենթակառուցվածքը այժմ, նրանց մոտ կլինի երրորդ ալիք հաջորդ տարվա սկզբին»,- նրա խոսքերն է մեջբերում Badener Tagblatt-ը: ԱՀԿ-ի հատուկ բանագնացի կարծիքով՝ այժմ արևմտաեվրոպական շատ երկրների առաջ խնդիր է դրված նորից վերահսկողության տակ վերցնել վիրուսը, բայց չդիմելով այնպիսի կոշտ միջոցների, ինչպիսին է լոքդաունը. չէ՞ որ դրա համար մեծ գին է վճարվում: