Ինչպես կարելի է չեզոքացնել COVID-19-ը. գիտնական

Ինչպես կարելի է չեզոքացնել COVID-19-ը. գիտնական

Կենսաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Տիշկովսկին պատմել է կորոնավիրուսի դեմ հնարավոր պայքարի մասին ACE2 սպիտակուցի օգնությամբ, որի միջով այն անցնում է բջիջների ներսը: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում: Տիշկովսկին առաջարկում է վարակված մարդու արյան մեջ ներարկել ACE2 սպիտակուցի հավելյալ պատճեններ: Արդյունքում ընկալիչները կկապեն կորոնավիրուսի փշերը և նրան թույլ չեն տա գրոհել բջիջները: Գիտնականի խոսքով՝ փորձերը ցույց են տվել, որ ACE2-ի հավելումը հուսալիորեն չեզոքացնում է կորոնավիրուսը՝ խանգարելով վարակել մարդու բջիջները: Հետազոտողը հավելել է՝ թե որքանով ACE2-ը բարերար ազդեցություն կունենա գործնականում կորոնավիրուսի բուժման վրա՝ ցույց կտան կլինիկական փորձարկումները: