Մինսկում բողոքի ակցիայից առաջ փակել են մետրոյի 10 կայարան

Մինսկում բողոքի ակցիայից առաջ փակել են մետրոյի 10 կայարան

Մինսկում իշխանությունները փակել են մետրոպոլիտենի 10 կայարան անվտանգության ապահովման համար՝ կապված ընդդիմության կողմից հայտարարված այսօր տեղի ունենալիք բողոքի ակցիայի հետ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Մինսկի մետրոպոլիտենի մամլո ծառայությանը: Փակվել են մետրոպոլիտենի մի շարք կայարանների ելքերն ու մուտքերը: Իսկ ավելի վաղ հայտարարվել էր, որ Մինսկի կենտրոն է տեղափոխվել հատուկ տեխնիկա: Գործակալության թղթակցի տեղեկություններով՝ «Մինսկ-հերոս քաղաք» հրապարակը կցված է մետաղյա ցանկապատերով: Այնտեղ քայլում են զինված պարեկները: Հոկտեմբերյան հրապարակը ևս ցանկապատված է, այնտեղ պարեկություն են անում զինծառայողները՝ ինքնաձիգներով: ՕՄՕՆ-ականներով ավտոբուսները և հատուկ տեխնիկան կանգնած են Կարլ Մարքսի փողոցում՝ նախագահի աշխատակազմի շենքի կողքին: