ԱՄՆ-ում թույլ են տվել կորոնավիրուսը բուժել «Թրամփի կոկտեյլով»

ԱՄՆ-ում թույլ են տվել կորոնավիրուսը բուժել «Թրամփի կոկտեյլով»

ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդ որոշ պացիենտների թույլ են տվել բուժել կորոնավիրուսը ամերիկյան կենսատեխնոլոգիական Regeneron Pharmaceuticals ընկերության REGN-COV2 հակամարմնից «կոկտեյլով», որն ընդունել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հիվանդության ժամանակ: Այս մասին հաղորդում է RIA Novisti-ն: Իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ այդ միջոցը կընդունվի միայն արտակարգ դեպքերում՝ թեթև կամ միջին ձևերով հիվանդությամբ տարեցներին և երեխաներին բուժելիս: Պացիենտները, որոնց անհրաժեշտ է թթվածնային թերապիա կամ հոսպիտալացում, չեն ընդունի այդ «կոկտեյլը»: Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, վարակվել է կորոնավիրուսով, նրա թեստը ցույց է տվել դրական արդյունք: