Ստեփանակերտում կվնասազերծեն թշնամու կողմից արձակված ու դեռևս չպայթած կասետային ռումբեր ու արկեր

Ստեփանակերտում կվնասազերծեն թշնամու կողմից արձակված ու դեռևս չպայթած կասետային ռումբեր ու արկեր

Քիչ հետո Ստեփանակերտի տարածքում կվնասազերծվեն թշնամու կողմից արձակված ու դեռևս չպայթած կասետային ռումբեր և արկեր՝ տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն: «Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. ԱԻ պետական ծառայության սակրավորներն են աշխատում»,- տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից: