Կառավարությունը հաստատել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքնեի քաղաքացիների աջակցության միջոցառումը

Կառավարությունը հաստատել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքնեի քաղաքացիների աջակցության միջոցառումը

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը։ Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին։ Սոցիալական աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ։ Միջոցառման շահառու անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվելու է ծնողին, եթե երեխայի ծնողը ծրագրի շահառու է: Միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը: Միանվագ դրամական օգնությունը տրամադրվելու է «Հայփոստի» և «Արցախփոստի» միջոցով: