Դանիայում բողոքի ցույցեր են անցկացվել ջրաքիսներին ոչնչացնելու վերաբերյալ կառավարության որոշման դեմ

Դանիայում բողոքի ցույցեր են անցկացվել ջրաքիսներին ոչնչացնելու վերաբերյալ կառավարության որոշման դեմ

Շաբաթ օրը Դանիայում Օրհուսի փողոցներ էին լցվել շուրջ 350 տրակտորներ՝ բողոքելով համավարակի ընթացքում Դանիայի իշխանությունների գործողությունների դեմ, ներառյալ  բոլոր ջրաքիսը ոչնչացնելու որոշումը՝ այդ կենդանիներից մուտացված կորոնավիրուսը մարդկանց փոխանցելու ռիսկի պատճառով: Կեսօրին նրանք կազմակերպված կերպով հեռացելեն քաղաքից՝ հայտնում է Ritsaus Buro-ն: Նույն տրանսպորտային միջոցներից մոտավորապես 500-ը Կոպենհագենի նավահանգստում շարժվել են 1,8 կմ երկարությամբ Լանգելինի փողոցով: Ցույցին, ֆերմերներից բացի, մասնակցել են նաև ձկնորսներ: