Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել ևս ավելի քան 1100 փախստական

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել ևս ավելի քան 1100 փախստական

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փախստականների ևս մեկ շարասյուն է ՀՀ տարածքից ուղևորվել ԼՂ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1100 մարդ։ Նշվում է, որ նոյեմբերի 14-ին ընդհանուր առմամբ ԼՂ են վերադարձել ավելի քան 7000 բնակիչներ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց տները։