ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային աճ

ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային աճ

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակված մարդկանց  թիվը գերազանցել է ռեկորդային 195 հազարը: Այդ մասին վկայում են Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները: Ստացված տվյալների համաձայն՝ մեկ օրում գնարցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 195 542 դեպք: Սա մարտ ամսվա համաճարակի սկսվելուց ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: